Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք Փաշինյանը գնահատել է նախարարներին

05 Փետրվար, 2019 15:36
Արդյո՞ք Փաշինյանը գնահատել է նախարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  մեղմ ասած, առանձնապես գոհ չէ իր կառավարության, ավելի կոնկրետ՝ նախարարների զգալի մասի գործելաոճից և արդյունավետությունից:

Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանին գոհացնում է միայն Արսեն Թորոսյանի ՕԳԳ–ն, մասամբ նաև Հակոբ Արշակյանի գործողություններն են դուր գալիս, ինչի մասին նա անգամ արտահայտվել է նեղ շրջանակում, իսկ ահա մասնավորաբար Սուրեն Պապիկյանը, Տիգրան Խաչատրյանը եւ Էրիկ Գրիգորյանը, մեղմ ասած, այնքան էլ չեն արդարացնում հույսերը: Մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը բոլորին սթափեցրել է եւ հրահանգավորել աշխատել հավուր պատշաճի,- այս մասին գրել էր «Փաստ» օրաթերթը:

Shabat.am-ի հետ զրույցում՝ հարցին, արդյո՞ք Փաշինյանը գնահատել է նախարարներին և գոհ չէ իր կառավարության, ավելի կոնկրետ՝ նախարարների զգալի մասի գործելաոճից և արդյունավետությունից,-  վարչապետի մամուլի խոսնակ Վլադիրմիր Կարապետյանն ասաց.

«Նախարարների երդման արարողությունից հետո որևէ հավաք, միջոցառում, ժողով, խոսակցություն նեղ շրջանում չի եղել՝  հետևաբար այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, բացի այդ «Փաստ» օրաթերթը ևս մեկ սուտ տեղեկություն հայտարարել է, պետք չէ հիմնվել ոչ ճիշտ տեղեկություններ հրապարակող լրատվամիջոցի վրա»

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին