Կարևոր իրադարձություններ

Փողոցը գտնվում է հայկական թաղամասում, և դա ձեռնտու է ընտրություններում ձայներ ստանալու համար

05 Փետրվար, 2019 14:01
Փողոցը գտնվում է հայկական թաղամասում,  և դա ձեռնտու է ընտրություններում ձայներ ստանալու համար

Այսօր՝ փետրվարի 5-ին,  Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Մաբեթ փողոցը կվերանվանվի  Հովհաննես Տատյանի անունով։

Այս փողոցում են գտնվում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և Դադյան հայկական վարժարանը:Փողոցի վրա կամրացվի «Տատյան» անունը կրող ցուցատախտակ:

Shabat.am լրատվականը զրուցեց թուրքագետ  Հակոբ Չաքրյանի հետ՝  հասկանալու՝ որքանով է նշանակալի Թուրքիայի այս քայլը:

Ըստ Չաքրյանի ՝ սա լոկալ նշանակություն ունի, պետք չէ գերագնահատել ու ուռճացնել.

«Ստամբուլում էլի փողոցներ կան հայերի անուններով, սա առաջինը չէ»:

Թուրքագետը նշեց, որ փողոցը վերանվանելու նախաձեռնությունը պատկանում է շրջանի թաղապետին.

«Շուտով  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում Թուրքիայում: Այս փողոցը գտնվում է հայկական թաղամասում,  և դա ձեռնտու է ընտրություններում ձայներ ստանալու համար»:

Մեր այն հարցին, թե արդյոք  հայերի ձայները այնքան նշանակալի են, որ Թուրքիայում փողոցներ են «հայաֆիկացվում», Հովհաննես Չաքրյանը պատասխանեց.

«Ընտրություններին ընդառաջ հայկական թաղամասում մի փողոց անվանում են հայի անունով և  հայերից ձայներ են ստանում: 18 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում հայերի թիվը մեծ չէ՝ 50-60000: Բայց թաղապետի  ընտրության համար հայերի ձայները կարևոր են»:

Ըստ թուրքագետի ՝ Հովհաննես Տատյանը տարիներ շարունակ  ծառայել է Օսմանյան կայսրությանը. փողոցը վերանվանելով հայերին շնորհ չեն անում:

Մեր զրուցակիցը կարծում  է, որ փողոցներ անվանակոչելը չի ենթադրում դրական փոփոխություներ հայ-թուրքական հարաբերություններում: 

«Դրա կողքին հայկական վարժարանը անվանում են Թալեաթ փաշայի անունով: Հայկական վարժարանների պատին  փակցնում են Աթաթուրքի խոսքերը ՝ «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում»»: 

 

Լրահոս

Դիտել ավելին