Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    485,5
    489

  • EUR

    544
    552

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

«Հանցագործները՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդներ»

04 Փետրվար, 2019 12:33
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Հանցագործները՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդներ»

2019 թ-ի մարտի 2-ին Շիրակի պետհամալսարանում տեղի կունենա ռեկտորի ընտրություն, որին ակտիվ պատրաստվում է նաև ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանն իր ֆան-ակումբով... Փորձերը ձախողելու ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունը, որը կազմակերպել էին սահակականները հունվարի 19-ի Հոգաբարձուների խորհրդի նիստում և առաջարկել այն հետաձգել մինչև սույն թվականի հոկտեմբեր ամիսը, երբ ֆյուրեր Մինասյանի դասախոսական ստաժի 3 տարին կլրանա և վերջինս ևս կմասնակցի ռեկտորի ընտրությանը, տապալվեցին... Դրանից հետո Մինասյանն ու իր կողմնակիցներն անցան հաջորդ պլանի իրականացմանը, որը բաղկացած է 2 կետից. 
1. ռեկտորի ընտրությանը մասնակցել և հաղթել, որը, ըստ սահակապաշտների, խնդրահարույց է, 
2. մասնակցել ընտրությանը մի քանի թեկնածուներով և կրկին ձախողել այն՝ թույլ չտալով որևէ մեկին ստանալու մասնակիցների 51 տոկոսի ձայները՝ այդպիսով այն հետաձգելով և հասցնելով մինչև հոկտեմբեր ամիսը... Առաջին թեկնածուն, ում Մինասյանի ֆան-ակումբն առաջ էր մղում՝ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան՝ մոլի սահակական Թամարա Մելիքյանն է, որը 2018 թ-ի հոկտեմբերին ռեկտորի ԺՊ-ի պաշտոնի համար մղված պայքարում պարտվեց Երվանդ Սերոբյանին, որն այժմ իր հանգստասենյակում է անցկանցում Սահակ Մինասյանի ֆան-ակումբի որոշ նիստերը... Հիշեցնեմ, որ տիկին Մելիքյանը 2013 թ-ի ձմեռային քննաշրջանի ժամանակ Ռուսաստանում գտնվող իր ընկերուհու դստերը գնահատական էր նշանակել, ինչի հետևանքով ռեկտոր Վարդևան Գրիգորյանը վերջինիս և նրա հանցակիցներին խիստ նկատողություն էր տվել, իսկ դատախազությունն էլ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով քրեական գործ էր հարուցել... Այդ հանցագործության արդյունքում տուժեցին անմեղ մարդիկ, որոնք զրկվեցին աշխատանքից, սակայն հանցագործները մնացին բուհում... Ավելին` հանցագործ Մելիքյանի դեմ քրեական գործը ինչ-որ մարդկաց խնդրանքով կարճվեց և վերջինս պարգևատրվեց՝ դարձավ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան... Այո՛, չզարմանաք... Քրեական հանցագործությունը կարճվում է ինչ-որ խնդրանքների հիման վրա... Իրականում, տիկին Թամարային բանտից փրկեց նրա դուստրը, այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ում ջանքերի շնորհիվ էլ ուսանող ծեծող հայտնի մայրիկը դարձավ դեկան...

 
Երկրոդ թեկնածուն, ում մինասյանական թևը առաջ է տանում, Սահակ Մինասյանի մտերմուհի Արմենուհի Սարգսյանն է... Այս կինը, ղեկավարելով բուհի Հետբուհական և լրացուցիչ կրթության բաժինը, խայտառակվեց, երբ 2015թ-ի դեկտեմբերի 25-ի գիտական խորհրդի նիստի ժամանակ նրա հաշվետվությունը գնահատվեց անբավարար... Սեփական սխալները չուղղելու նպատակով նա լքեց պաշտոնը և կտրուկ լավացրեց իր դիրքերը բուհում կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանի օրոք, որը նրան նշանակեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն՝ 350 հազար դրամ աշխատավարձով... Պարոն Մինասյանն ու իր ընկերուհին կդավաճանեին իրենց, եթե չչարաշահեին իրենց պաշտոնեական դիրքերը... Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում ռեկտորի հովանավորյալ տիկին Արմենուհին մասնակցում և հաղթում է կեղծ մրցույթներին, որոնց նրա հետ, օրինակ, մասնակցում են ԱՄՆ-ում բնակվող մարդիկ... Բացի այդ, հաղթանակ տարած և 3 ամիսների համար 1 միլիոն 700 հազար դրամ գրպանած սույն կերպարը, պարզվում է չէր էլ կարող մասնակցել այդ մրցույթին, քանի որ մի քանի մրցութային պահանջներին չէր համապատասխանում... Ստացվում է` Սահակ Մինասյանը և Արմենուհի Սարգսյանը, կեղծելով մրցույթի արդյունքները և անտեսելով մրցույթին մասնակցողների նկատմամբ սահմանված պահանջները, տարրականորեն գողացել են Համաշխարհային բանկի գումարները... Հավելեմ, որ իր ընկերոջը հակագիտականությամբ չզիջող սույն տարրը, սեփական անգրագիտությունն առաջ տանելով ձախողեց ՇՊՀ-ի ասպիրանտների և հայցորդների աշնանային դասընթացները... Զավեշտալին այն է, որ դրա համար վերջինս պատասխանատվության չենթարկվեց... Ստացվում է, որ ՇՊՀ-ում ամեն չկայացած և ինքնահաստատման խնդիրներ ունեցող մեկը կարող է անպատիժ մնալ և ձախողել տասնյակից ավել մարդկանց դասընթաց, որի դիմաց վերջիններս մուծում են բավականին մեծ գումարներ: Չի պատժվում, քանի որ համարվում է Մինասյանի բեսպրեդելշչիկ պրոտեժեն... Հավելեմ, որ Ա. Սարգսյանը Մինասյանի ֆան-ակումբի այն ներկայացուցիչներից է, որը աշխատանքի ժամին իր կաբինետում լինելու փոխարեն վազում է ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակ՝ ֆյուրերին տեսակցելու և համապատասխան հրահանգներ ստանալու համար... Այս կինը նաև աչքի է ընկում իր "լայնաբերանությամբ"՝ ուրիշներին մեղադրելով կոռուպցիայի մեջ, սակայն մոռանալով թե՛ իր դասախոսական անցյալը, թե՛ Մինասյանի հետ համատեղ վերը նշված հանցագործություններին ակտիվ մասնակից լինելը...

 
Ստացվում է, որ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնի համար Սահակ Մինասյանի թիմը ցանկանում է առաջ մղել մարդկանց, որոնք տարրական հանցագործներ են...
Հ.Գ.Սահակ Մինասյանի թիմը նաև ռեկտորի ԺՊ-ի նոր թեկնածուների փնտրտուքների մեջ է...Նրանք հավատում են,որ մարտի 2-ի ընտրությունները կտապալվեն և ակտիվ նախապատրաստվում են ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրաժարականին (այսպիսի ծրագիր էլ կա Սահակ Մինասյանի մոտ) ու նոր ռեկտորի ԺՊ-ի ով լինելու մասին արդեն խոսկացություններ կան...Իսկ այդ մասին՝հաջորդիվ...

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին