Կարևոր իրադարձություններ

Արարատում ծեծել են «Մոլորակ» ռեստորանի մենեջերին ու մատուցողին

03 Փետրվար, 2019 20:34
Արարատում ծեծել են «Մոլորակ» ռեստորանի մենեջերին ու մատուցողին

Քիչ առաջ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում, հայտնաբերել են երեկ՝ փետրվարի 2-ին, Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցներին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին գտնվող «Մոլորակ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով կան վիրավորներ:

Արտաշատի ոստիկանները պարզել են, որ 2 անծանոթ անձինք հարձակվել են Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Սահակ Սահակյանի, 30-ամյա Արմեն Վաասիլյանի և 22-ամյա Արամ Հարությունյանի վրա:

Արդեն այսօր՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ «գլխի գանգուղեղային-սալջարդ վերքով, զույգ ծնկան հոդերի քերծվածք, կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հոդերի սալջարդ վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել ծեծվածներից Ա. Վասիլյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին