Կարևոր իրադարձություններ

Չփոխել Հայաստանի ազգային օրհներգը.«Ֆրանս Արմեն» պարբերականի խմբագիր Հարութ Մարտիրոսյան

03 Փետրվար, 2019 17:41
Չփոխել Հայաստանի ազգային օրհներգը.«Ֆրանս Արմեն» պարբերականի խմբագիր Հարութ Մարտիրոսյան

«Ֆրանս Արմեն» պարբերականի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը կոչ է անում չփոխել Հայաստանի ազգային օրհներգը՝ քննադատելով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ այն Արամ Խաչատրյանի հեղինակած խորհրդային տարիների օրհներգով փոխարինելու մասին:

Ըստ խմբագրի՝ «Մեր հայրենիք» օրհներգը նախկին հանրապետության, կուսակցության կամ հին Հայաստանի օրհներգը չէ, այլ ժողովրդի պայքարի, դիմադրության, ազգային ոգու երգն է, որը ժողովուրդը երգել է ցանկացած դիմակայության հանդիպելիս:

«Այն երգել են Վանի ինքնապաշտպանության ժամանակ, 1918-ի Սարդարապատի 
ճակատամարտի ժամանակ, 1989-91 թվականների ցույցերի ժամանակ», - շեշտել է 
խմբագիր

 

Լրահոս

Դիտել ավելին