Կարևոր իրադարձություններ

Հրաժարվել օրհներգի «ռաբիսաչգիտեմինչական» կատարումից. Դավիթ Գյուրջինյանի կոչը

02 Փետրվար, 2019 19:07
Հրաժարվել օրհներգի «ռաբիսաչգիտեմինչական» կատարումից. Դավիթ Գյուրջինյանի կոչը

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող գործոններին:

«Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստել են նաև այս հանգամանքները`

1. Գիշերվա ուղիղ 12-ին` ցուցադրվող ֆիլմի ամենազգացական պահին, մեկ էլ անսպասելի «ներխուժում է» «Մեր հայրենիք»-ը: Երբեմն խայտառակ աններդաշնակություն է առաջանում:

2. Օրհներգը նվում և ձգում են, ուզած ձևում փոփոխում հիմնականում հանրապետականի դեմք երգիչները:

Հարկավոր է շուտափույթ հրաժարվել թե’ օրհներգի կեսգիշերային հեռուստատեսային ներխուժումից և թե’ ռաբիսաչգիտեմինչական կատարումից:

Օրհներգը պետք է հնչեցնել պաշտոնական արարողությունների ժամանակ` պատշաճ ձևով»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին