Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջար

01 Փետրվար, 2019 23:25
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջար

Փետրվարի 1-ին կայացած Կառավարության նիստին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկ։ Այս մասին տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Նախատեսվում է պետական տուրք չգանձել հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար: Նախատեսված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել զբոսաշրջության՝ որպես Արցախի տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը։ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որն ուղարկվելու է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը։ 2018 թվականին Արցախի Հանրապետություն է այցելել 28 588 զբոսաշրջիկ, ինչը 23%-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը»։ 


 

Լրահոս

Դիտել ավելին