Կարևոր իրադարձություններ

Ավետիք Էլոյանի պաշտոնանկության պատճառը հայտնի է․ «Ժողովուրդ»

01 Փետրվար, 2019 09:45
Ավետիք Էլոյանի պաշտոնանկության պատճառը հայտնի է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվելու է աշխատանքից, թեև նա հերքում էր: Երեկ կառավարության նիստում այդ որոշումը կայացվեց: Էլոյանը նշանակվել էր հունիսին՝ հեղափոխությունից հետո: Երեկ նա ասել է, որ ազատման պատճառներն իրեն հայտնի չեն, ավելին՝ վստահեցրել է, որ մասնագիտական խնդիրներ չեն եղել իր և վերադասի միջև:

 

Մեր տեղեկություններով՝ նրա պաշտոնանկության պատճառն ամանորյա հանգիստն է եղել, ավելի ճիշտ՝ այն արտերկրում անցկացնելը:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, վարչապետը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում: Սակայն Էլոյանը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները:

Նա 2002-ից ԱՄՆ-ում է ապրում, աշխատում և Հայաստան էր վերադարձել նոր իշխանության հրավերով: Էլոյանը հեղինակ է Չիկագոյում կառուցված բնակելի երկնաքերերի, Սան Ֆրանցիսկոյի Բրիջ և Լոս Անջելեսի Բեյ կամուրջների ու մի շարք այլ հայտնի կառույցների: Էլոյանը ոչ միայն տոներն անցկացրել է ԱՄՆ-ում, այլև ֆեյսբուքի իր էջում ակտիվ տեսանյութեր է տարածել տոնական հանգստից, ինչը Փաշինյանը, ասում են, չի ներել:

Ի դեպ, տևական ժամանակ է՝ տեղեկություններ կան, որ նույն պատճառով վարչապետը մտադիր է ազատել նաև արդարադատության երկու փոխնախարարներին՝ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին, գործընթացը թերևս սառեցվել է, քանի որ մամուլն այդ թեմայով աղմուկ բարձրացրեց:

Հունվարի 29-ին նույն պատճառով ազատվել է նաև Անշարժ գույքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին