Կարևոր իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

28 Հունվար, 2019 12:31
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Գորիսի, Մեղրիի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Լրահոս

Դիտել ավելին