Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Բանակի օրվա առթիվ Մայր աթոռում մատուցվել է Սուրբ պատարագ

27 Հունվար, 2019 21:43
Բանակի օրվա առթիվ Մայր աթոռում մատուցվել է Սուրբ պատարագ

Հունվարի 27-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ:

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբիպետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ բարձրաստճան սպայական կազմը, Հայ Եկեղեցու թեմակալառաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ:

Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայրապետականմաղթանք` ի շենություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

Հայրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի  միջնորդությամբ Հայ եկեղեցու  «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրել է մի շարք բարձրաստիճան զինվորականների: Մայր Աթոռի բարձրագույն պարգևի արժանացել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այսուհետ բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը: Ընդունելությանը ներկա զինվորականներին հանձնվել են կրծքանշանի առաջին օրինակները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին