Կարևոր իրադարձություններ

Կառավարության որոշմամբ 165 մլն դրամ կհատկացվի «Նաիրիտի» աշխատողներին

24 Հունվար, 2019 12:17
Կառավարության որոշմամբ  165 մլն դրամ կհատկացվի «Նաիրիտի» աշխատողներին

ՀՀ Կառավարությանն այսօրվա նիստում որոշվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 165,887.6 հազար դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ֆինանսական հատկացման նպատակն է աջակցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում եւ սարքավորումներում առկա  քիմիական նյութերի եւ սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը՝  ֆինանսապես աջակցություն ցուցաբերելով։

Գումարն ուղղվելու է աշխատակիցներին աշխատավարձի վճարմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին