Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել են Երևանում կրակոցներ արձակած անձը և խուլիգանության մասնակիցներից մեկը. Ոստիկանություն

22 Հունվար, 2019 11:17
Հայտնաբերվել են Երևանում կրակոցներ արձակած անձը և խուլիգանության մասնակիցներից մեկը. Ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում խուլիգանության ժամանակ զենքից կրակոց արձակած անձը 1995 թ. ծնված Ռոբերտ Շանոյանն է, իսկ մյուս մասնակիցը՝ 1992 թ. ծնված Գարեգին Ստեփանյանը:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նրանք ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:


Ռ. Շանոյանի կողմից ներկայացված ատրճանակն առգրավվել է: Ռ. Շանոյանը և Գ. Ստեփանյանը ներկայացվել են քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի երիտասարդ, իջնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հարվածներ են հասցրել «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի։

Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 23-ամյա Սերոբ Հովհաննիսյանին, որն «Օպելի» վարորդն է, 25-ամյա Տիգրան Կարապետյանին, 18-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին և 23-ամյա Կարո Սարգսյանին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին