Կարևոր իրադարձություններ

Երևանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել

22 Հունվար, 2019 11:46
Երևանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել

Երևանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող 5 երիտասարդները ձերբակալվել են։ 

Shabat.am-ի հետ զրույցում 5 երիտասարդների փաստաբան էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իր վստահորդերը ձերբակալվել են ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի կասկածանքով` խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ:

Ալեքսանյանի խոսքով  բոլոր ձերբակալվածներն այսօր հակիրճ ցուցմունք են տվել.

 «Իմ վստահորդները չեն ընդունել այն կասկածանքը, որը իրենց վերագրում են: Իրենք նշել են, որ խուլիգանական գործողություններ չեն կատարել, իրենց սեփական եսամոլությունը ընդգծելու և հասարակության անդորրը խախտելու որևէ ցանկություն չեն ունեցել և իրենց այդ գործողութjունները ուղղված են եղել կոնկրետ անձի դեմ, որը պայմանավորված է եղել նրա կողմից վիրավորական արահայտություններ հնչեցնելու հետ:

Իմ վստահորդները հայտնել են, որ պատրաստակամ են վաղը լրացուցիչ ցուցմունք տալ գործի իրական հանգամանքների վերաբերյալ: Նրանք չեն խուսափելու քննությունից և աջակցելու են քննությանը»:

Հարցին Արդյո՞ք այն ինչ երևում է տեսանյութում դա խուլիգանություն չէ,- Ալեքսանյանն պատասխանեց.

«Իրականում տեսանյութում երևում է արարքի արտաքին դրսևորումը, իսկ միայն արարքի արտաքին դրսևորումը տեսնելով մենք չենք կարող ասել, որ դա խուլիգանություն է, այսիքն ներքին դրսևորումը պետք է միանշանակ հաշվի հառնել: Իսկ ներքին դրսևորումն այն է, որ մինչ դեպքը վիճաբանություն է տեղի ունեցել իր վստահորդների և «Մերսեդեսի» վարորդի միջև՝ այլ վայրում: Ըստ պաշտպանի՝ վիճաբանության պատճառը եղել է իր վստահորդների հասցեին անձնական վիրավորանք հասցնելը, որն էլ պատճառ է հանդիսացել նման վարքի դրսևորման:

Տեսանյութում երիտասարդներից մեկի ձեռքին եղած զենքի և  մահակների մասին հարցին պաշտպանը չպատասխանեց՝ նշելով, որ այդ մասին քննության ընթացքում լրացուցիչ կտեղեկացնի:

Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին Երևանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին