Կարևոր իրադարձություններ

Հայաստանի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանում

17 Հունվար, 2019 15:30
Հայաստանի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանում

Ռուս սահմանապահներն Աստրախանի «Կարաուզեկ» հսկիչ անցակետում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ով հետախուզման մեջ էր գտնվում Հայաստանում կատարած հանցագործության համար:

«Օտարերկրացին մեղադրվում է ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու և մարդու առողջությանն անզգուշությամբ վնաս հասցնելու մեջ: Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի սահմանային գրանցման ժամանակ: Նա Ստամբուլից գնում էր ղազախական Ատիրաու քաղաք», – ասված է ՌԴ Անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն հանձնել են ոստիկանությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին