Կարևոր իրադարձություններ

«Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր». Էդուարդ Շարմազանով

17 Հունվար, 2019 13:42
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
«Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր». Էդուարդ Շարմազանով

А король- то голый...

Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։Այստեղ նույնիսկ նրա «կախարդական փայտիկն» անզոր գտնվեց։Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։

ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի կտրուկ դանդաղում։

Իրանի վերաբերյալ իշխանության ներկակացուցչի մեղմ ասած անհաջող ձևակերպում,որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին։

Եվ իհարկե մտահոգություններ Արցախի հարցում։

Երեկ հինգերրորդ անգամ հանդիպեցին Մամեդյարովն ու Մնացականյանը։

Հաղորդագրության մեջ առկա էին ընդհանուր գնահատականներ,նույնիսկ հիշատակում չկար ինքնորոշման իրավունքի,ինչպես նաև Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։

Բայց նախորդ տարվա մայիսի 9ին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց,որ ինքը’ չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ,իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից,և որ Արցախն անպայմանորեն պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում։

Դրան հետևեց Փաշինյանի կողմնակիցների «դուխով» մեկնաբանությունները։

Անցնում էին ամիսներ,բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին։

Իսկ Փաշինյանի իշխանությունը դրա փոխարեն կուտակված կապիտալն ու էներգիան մսխեց շոուների վրա։

Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր։

Հ.Գ. Ակամայից հիշեցի Անդերսենի հեքիաթները.

А король- то голый.

Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ

 

Լրահոս

Դիտել ավելին