Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց

14 Հունվար, 2019 19:02
 Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց

Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է փաստաբանների իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներն այս պահին երթով շարժվում են դեպի Արշակունյաց փողոց, նրանք մտադիր են փակել Արշակունյաց պողոտան։

Նրանք վանկարկում են «Ամոթ, ամոթ»։

Բողոքի ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

 

Լրահոս

Դիտել ավելին