Կարևոր իրադարձություններ

Գուցե շատ իրատեսական չէ այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից․ Արարատ Միրզոյան

14 Հունվար, 2019 18:19
Գուցե շատ իրատեսական չէ այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից․ Արարատ Միրզոյան

ԵՄ անդամ բոլոր երկրները որ այս տարի հնարավոր է այս տարի չվավերացեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը։

«Գուցե շատ իրատեսական չէ այս տարի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, բայց պատուհան կա շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում, որ այս տարի լինի»,- ասաց նա։


Միրզոյանը խոսքով՝այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագրի չվավերացումը կարող է կապված լինել նաև երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետ, օբյեկտիվ իրողությունների հետ։

«Խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, մարդիկ նոր են, եթե 6-րդ գումարման Ազգային ժողովը շարունակեր աշխատանքը, ապա ավելի սահուն կընթանային այդ աշխատանքները»,- հավելեց Արարատ Միրզոյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին