Կարևոր իրադարձություններ

Ես ամբողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները. Հայկ Մարության

14 Հունվար, 2019 16:59
Ես ամբողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները. Հայկ Մարության

Չի կարելի ձմեռը մեքենա վարել ամառային անվադողերով։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով մայրաքաղաքում ձնամաքրման և երթևեկության հետ կապված խնդիրներին:

«Ես էլ նույնպես ամբողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները, հենց Մյասնիկյան պողոտայում անձամբ կանգնել եմ ու հետևել տրանսպորտին: Ամառային անվադողերով մեքենաները ոչ մի կերպ չէին կարողանում բարձրանալ վերև, միանգամից ստեղծում էին խցանում, իրար էին խփում, փակվում էր ամբողջ փողոցը, և մեր տեխնիկան չէր կարողանում հասնել տեղ: Չի կարելի ձմեռը մեքենա վարել ամառային անվադողերով»,- ասել է քաղաքապետը՝ կոչ անելով փոխել ամառային անվադողերը ձմեռայինով:

 

Լրահոս

Դիտել ավելին