Կարևոր իրադարձություններ

Մի շարք ինքնաբացարկների հիմքեր ունենք, որոնք պետք է քննվեն. Քոչարյանի փաստաբան

14 Հունվար, 2019 15:49
Մի շարք ինքնաբացարկների հիմքեր ունենք, որոնք պետք է քննվեն. Քոչարյանի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում իր խափանման միջոցի գործով քննությանը, քանի որ բուն միջնորդությունն այսօր հավանական է  չքննվի։

Այս մասին այսօր՝  հունվարի 14- ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ «Մի շարք ինքնաբացարկների հիմքեր ունենք, որոնք պետք է քննվեն, այսինքն այսօր հավանականությունը մեծ է, որ բուն միջնորդության քննությանը չենք անդրադառնա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի և ՀՔԾ–ի կողմից  Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին