Կարևոր իրադարձություններ

Պատգամավորները հանդիսավոր արարողությամբ մանդատներ են ստանում

10 Հունվար, 2019 13:14
Պատգամավորները հանդիսավոր արարողությամբ մանդատներ են ստանում

Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները հանձնում է ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ: Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել է երկուական ընտրող և երկուական քաղաքացի, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին: Պատգամավորական մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնելու է 28 ընտրող:

 

Լրահոս

Դիտել ավելին