Կարևոր իրադարձություններ

Սիրիայում զոհված Ռուսաստանի Դաշնության ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը մահվան լուրը ՊՆ-ն չի հայտնել

10 Հունվար, 2019 12:06
Սիրիայում զոհված  Ռուսաստանի Դաշնության  ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը մահվան լուրը ՊՆ-ն չի հայտնել

 2018թ. նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհված  Ռուսաստանի Դաշնության  ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը մահվան լուրը ՊՆ-ն չի հայտնել։ 
Աղբյուրը մանրամասնում է, որ դա Առուստամյանի երկրորդ զինվորական գործուղումն էր Սիրիա:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ Առուստամյանը զոհվել է Դեր Զորում, մասնավորապես՝ Աշ Շուլայում, հակատանկային ականների պայթյունից: Հաղորդում է՝ BBC-ի  ռուսական ծառայությունը։ ՌԴ ՊՆ-ն և Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարությունը տվյալ լուրը որևէ կերպ չեն մեկնաբանել:

Թե ինչն է եղել  Առուստամյանի մահվան լուրը չհրապարակելու պատճառը, հայտնի չէ։ 

Առուստամյանի մահվան տեղեկանքի համաձայն՝  նա զոհվել է ականապատ արգելափակոցի պայթյունի հետևանքով,  ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Նշվում է, որ երիտասարդը զոհվել է այն ժամանակ, երբ փորձել է բացել արգելափակոցը, սակայն չի կարողացել պահել այն ու գցել է, ինչի հետևանքով պայթել է միանգամից չորս ական: Առուստամյանի հարազատները կատարվածի պաշտոնական վարկածին կասկածանքով են վերաբերվում:

 

Լրահոս

Դիտել ավելին