Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

«Աշխարհի ամենալավ ընտրությունները» սղցնելուց հետո Հայաստանը մնացել է դասակարգման նույն խմբում. Արմեն Աշոտյան

09 Հունվար, 2019 20:40
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
«Աշխարհի ամենալավ ընտրությունները» սղցնելուց հետո Հայաստանը մնացել է դասակարգման նույն խմբում. Արմեն Աշոտյան

Բրիտանական Economist Intelligence Unit-ը հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ-2018» (Democracy Index 2018) զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին:

Հայաստանը, ըստ այդ զեկույցի, «թավշյա հեղափոխության» հետևանքով բարելավել է իր ցուցանիշը՝ 10 բալանոց սանդղակով 4.11-ից հասցնելով այն 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից 103-րդն է տեղափոխվել:

Իշխանական քարոզիչները փորձում են ներկայացնել այդ փաստը որպես խոշոր հաջողություն: Մի կողմ թողնելով նման հետազոտությունների իրական նպատակները, մեթոդաբանությունն ու քաղաքականացվածությունն, և ուսումնասիրոլով բուն զեկույցը, արձանագրեմ, որ՝

1. Անգամ «թավշյա հեղափոխությունից» և «աշխարհի ամենալավ ընտրությունները» սղցնելուց հետո Հայաստանը մնացել է դասակարգման նույն՝ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ խմբում, ինչ 2017-ին էր:
2. Արևելյան Եվրոպայի ենթախմբում, որին պատկանում է նաև Հայաստանը, երկիրը մնացել է նույն 21-րդ հորիզոնականում, ինչ 2017-ին էր:
3. Քաղաքացիական ազատությունների ցուցանիշը ամբողջությամբ նույնն է, ինչ 2017-ին՝ 5.59 միավոր:
4. Ընտրական գործընթաց և բազմակարծություն ցուցանիշը աճել է 2017 թվականի համեմատ ընդամենը 0.42 միավորով, դառնալով 5.67, իսկ քաղաքական մասնակցությունը՝ 0.56-ով, հասնելով 5.56-ի:
5. Ամենամեծ առաջընթացը զեկույցի հեղինակները վերագրել են կառավարության գործունեություն ցուցանիշին, 2017-ի 2.86 միավորից այն հասցնելով 4.64-ի, այն դեպքում, որ իշխանափոխությունից հետո հայ հասարակության մեջ առկա մտահոգությունների և խնդիրների զգալի մասը կապված են հենց կառավարության բազմաթիվ անդամների անգործության, սիրողականության և անգրագիտության հետ:
6. Եվ վերջապես, զավեշտալի է, երբ Հայաստանի իշխանափոխության մասին զեկույցը մատնանշում է վերջին խորհրդարանական ընտրությունների մասնկացության "բարձր ցուցանիշը", այնինչ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, 2017-ի ընտրությունների մասնակիցների 60%-ը 2018-ին դարձել է 49%:

Բոլոր դեպքերում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ միայն խորացրել է երկրի անվտանգային, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները, այլև չի ուղեկցվել երկրի "ժողովրդավարական իմիջի" ամրապնդման շոշափելի և տեսանելի արդյուքներով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին