Կարևոր իրադարձություններ

Առողջապահության մասնագետները վիրուսի բռնկման երկրորդ ալիքը կանխատեսում են փետրվարին

07 Հունվար, 2019 21:57
Առողջապահության մասնագետները վիրուսի բռնկման երկրորդ ալիքը կանխատեսում են  փետրվարին

Rustavi2 հեռուստաընկերությունը փոխանցում է ՝ Թբիլիսիի Սուրբ Ղազար հիվանդանոցում «խոզի գրիպի» հետևանքով 41-ամյա կին է մահացել։

Վրաստանում  (H1N1) բռնկման պատճառով շտապօգնության հինգ հաստատություններ երկուշաբթի օրվանից անցնում են շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ 

Վերջին տվյալներով՝ լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Վրաստանում «խոզի գրիպով» վարակի 158 դեպք է գրանցվել։ 

Առողջապահության մասնագետները վիրուսի բռնկման երկրորդ ալիքը կանխատեսում են  փետրվարին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին