Կարևոր իրադարձություններ

Եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

05 Հունվար, 2019 19:20
Եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Այս երեկո առաքելական եկեղեցին սկսել է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Տոնը հունվարի 6-ին է, իսկ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ:

Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: 

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

 

Լրահոս

Դիտել ավելին