Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. 31-ամյա կինը ինքնասպանության փորձ է արել

04 Հունվար, 2019 22:05
Արտակարգ դեպք Երևանում. 31-ամյա կինը ինքնասպանության փորձ է արել

Հունվարի 4-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը փակվել է բնակարանի լոգարանում և սպառնում է երակները կտրելու միջոցով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, այնտեղ գտնվող 31-ամյա Մ. Ս.-ին հայտնաբերել են ոչ ադեկվատ վիճակում, իսկ տանն էլ եղել են 1.5 և 2.5 տարեկան երեխաները։ Փրկարար հոգեբանին և բժիշկներին հաջողվել է նրան փրկել, ով ածելիով մի թեթև վնասել է ձեռքը։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին