Կարևոր իրադարձություններ

Աշտարակում կամրջի տակ 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

03 Հունվար, 2019 20:26
Աշտարակում կամրջի տակ 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արագածոտնի մարզում այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Աշտարակի նորակառույց կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել:

Փրկարարները կամրջի տակից դուրս են բերել տղամարդու դին, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Հակոբյանն էր:

Քննչական բաժինը աշխատում է 2 վարկածի ուղղությամբ. տեղի ունեցածը կամ ինքնասպանություն է, կամ դժբախտ պատահար:

 

Լրահոս

Դիտել ավելին