Կարևոր իրադարձություններ

Արմեն Փամբուխչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

02 Հունվար, 2019 18:58
Արմեն Փամբուխչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

Որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել նորընտիր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՏԿՏՏ նախարարի ԺՊ  Արմեն Փամբուխչյանը:

«Գործադիրում իմ աշխատանքը նույնքան մարտահրավերային էր, ինչքան օրենսդիրում: Իմ էությամբ ես կատարող եմ, այսինքն՝ գործադիր, բայց վերցնում եմ նոր նշաձող՝ օրենսդիր, անելիքներս, ինչպես միշտ, շատ են, տեսլականս՝ անծայրածիր՝ Տիեզերքի սահմանների չափ, ես կլինեմ բոլորիդ պատգամավորն ու ձեր ձայնի խոսափողը ՀՀ բարձրագույն ամբիոնում:

Հ.Գ. վերադարձս գործադիր չի բացառվում:

Սիրով՝ ձեր խոնարհ ծառա»,-գրել է Արմեն Փամբուխչյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին