Կարևոր իրադարձություններ

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է

25 Դեկտեմբեր, 2018 22:37
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք և տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Լրահոս

Դիտել ավելին