Կարևոր իրադարձություններ

Ես շաբաթվա ընթացքում երեք լեզու եմ պարապում. Փաշինյան

19 Դեկտեմբեր, 2018 19:34
Ես շաբաթվա ընթացքում երեք լեզու եմ պարապում. Փաշինյան

Ես շաբաթվա ընթացքում երեք լեզու եմ պարապում՝ անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ ձեռներեցների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի լեզու գիտի ինքը։

«Ինձ թվում է՝ առայժմ բավարար է։ Չգիտեմ, եթե հետագայում անհրաժեշտություն կծագի, գուցե փորձեմ էլի լեզուներ սովորել»,–նշեց նա։

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ դա նաեւ ինչ–որ առումով նաեւ քաղաքական տեսլականի հետ է կապված. «Ես մտածում եմ, որ նոր Հայաստանում մեր կրթական համակարգը պետք է քաջալերի լեզուներ սովորել, երեք լեզու իմանալը պետք է սովորական երեւույթ դիտվի Հայաստանում եւ լինի մեր ժողովրդի մրցունակության գրավականը»,–եզրափակեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին