Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են Արարատում պահանջում քաղաքապետի հրաժարականը

17 Դեկտեմբեր, 2018 14:48
Ինչու՞ են Արարատում պահանջում քաղաքապետի հրաժարականը

Այսօր Արարատի մարզի Արարատ համայնքում մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով համայնքապետի հրաժարականը:

Shabat.am լրատվականը այս թեմայով զրուցեց Արարատի համայնքապետ Հայկ Հայկյանի հետ, ով անդրադառնալով այն հարցին, թե ովքեր և ինչ պատճառով են պահանջում իր հրաժարականը՝ նշեց.

«Մոտ 10-15 հոգի հավաքվել են, պահանջում են իմ հրաժարականը: Պատճառաբանում են, որ ես հին մարդ եմ , ես պիտի գնամ, երիտասարդները գան ղեկավարեն քաղաքը: Իրենք մտածում են՝ քաղաքապետ լինելը աթոռ կամ սեղան է՝ ինձնից վերցնեն տան մեկ ուրիշին: Իրենք որևիցե հիմնավորում չունեն, անհիմն բաներ են ներկայացնում, որոնք լուրջ պատճառներ չեն հրաժարական տալու համար: Փաստացի՝ հսկայական աշխատանքներ ունեմ Արարատ քաղաքում կատարած: Ես չեմ պատրաստվում ինչ-որ մի 15 հոգու հրաժարական տամ, որովհետև  այդ 15 հոգին չեն ամփոփում ամբողջ Արարատ քաղաքի բնակչության կարծիքը»:

Դիտարկմանը, թե որևէ ուղղորդվածություն այս ամենի մեջ տեսնու՞մ է համայնքապետը, զրուցակիցը պատասխանեց.

«Առայժմ ես ուղղորդվածություն չեմ տեսնում: Կարծում եմ՝ երիտասարդներ են, ոգևորվել են, աշխատանք չունեն,  մտածում են, որ կարելի է քաղաքապետ լինել»:

Հարցին, թե ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը, բանակցելու, իրավիճկաը հարթելու քայլ կլինի իր կողմից, համայնքապետը պատասխանեց.

«Ընդհանրապես բանակցելու անհրաժեշտություն չկա: Եթե մի լուրջ պատճառ  չկա, ինչի՞ շուրջ բանակցես: Այդ 15 հոգին փորձում են խժդժություններ հրահրելով, ստիպելով հրաժարական տա՞մ: Ես  բնականոն հունով իմ աշխատանքին եմ գալու, իմ աշխատանքներն եմ անելու, հատկապես  հիմա, երբ  արդեն տարվա վերջ է մոտենում, բյուջեն հավաքագրելու, վերջնական տեսքի բերելու խնդիր  ունենք, բազմաթիվ փոխանցումներ ունենք տարբեր ձեռնարկությունների հետ կապված, տարի է փակվում՝ հազար ու մի գործ կա:

Մեր այն հարցին, թե այս ամենի վերաբերյալ որևէ արձագանք եղե՞լ է մարզպետարանից, զրուցակիցը պատասխանեց.

«Մարզպետարանից անընդհատ հետաքրքրվում են իրավիճակով: Իրենց տարածքային վարչության պետը զանգում է, հետաքրքվում է քաղաքի իրավիճակով, այդքանը»

 

Լրահոս

Դիտել ավելին