Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» կարող է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության հարցերը իր ներսում որոշել.Անդրիաս Ղուկասյան

15 Դեկտեմբեր, 2018 16:09
«Իմ քայլը» կարող է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության հարցերը իր ներսում որոշել.Անդրիաս Ղուկասյան

Երկրում, որտեղ պաշտպանված չեն մարդկանց իրավունքները եւ չկա իշխանության բաժանում, չկա Սահմանադրություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշել է Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Զուկասյանը նշել է՝ ՀՀԿ-ն ձգտում էր ստեղծել այնպիսի իրավիճակ, որ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների բոլոր հարցերը ՀՀԿ-ի ներսում որոշվեր.

«Այդ կուսակցությունը ուներ որոշակի քվե խորհրդարանում եւ նախագահի պաշտոնն էր հսկում եւ ունենում էր այդ կարողությունը: Այսօր ունենք նույն իրավիճակը. «Իմ քայլը» դաշինքը, ըստ էության, իր կուսակցության ներսում կարող է որոշումներ կայացնել, որոնք պարտադիր կլինեն եւ գործադիր, եւ օրենսդիր իշխանությունների, նույնիսկ կարող է կուսակցության ներսում որոշումներով ձեւավորել դատական իշխանություն»,-ասել է նա՝ հավելելով, որ սա ահազանգ է, որ քաղաքական ուժերը միավորվեն Սահմանադրության փոփոխության շուրջ, որը կստեղծի այնպիսի մեխանիզմ, որը կբացառի որեւէ ուժի կողմից նման իշխանական մոնոպոլիա ունենալու հնարավորությունը:

Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ հասարակությունը հիմա դա դրական է համարում, որովհետեւ այդ կերպ հնարավոր եղավ հեռացնել ռեժիմին.

«Բայց երկիրը ղեկավարելու տեսակետից, ցանկացած մենաշնորհ  չարաշահումների մեծ դաշտ է ստեղծում: Դա հասկանում են և աջերը, եւ ձախերը, որոնք չեն հայտնվել խորհրդարանում»:

 

Լրահոս

Դիտել ավելին