Կարևոր իրադարձություններ

Դատարանը հրապարակել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

14 Դեկտեմբեր, 2018 16:11
Դատարանը հրապարակել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը չի կալանավորվի:

Դատարանը դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությաբ քիչ առաջ մերժեց նախաքննական մարմնի միջնորդությունը Գեւորգյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Արմեն Գեւորգյանին ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրել: Մասնավորապես բացի արդարադատության կայացման խոչընդոտելու մեղադրանքից Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): 

 

Լրահոս

Դիտել ավելին