Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի պաշտպանները հայտարարություն են տարածել

10 Դեկտեմբեր, 2018 13:03
Քոչարյանի պաշտպանները հայտարարություն են տարածել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի տեղեկացնում է, որ «ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7–ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը»:

«Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ: 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝  դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելուն»,– ասվում է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին