Կարևոր իրադարձություններ

Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետի վերադարձվել է

08 Դեկտեմբեր, 2018 12:35
Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետի վերադարձվել է

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի՝ զրպարտության տեքստը հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վերադարձվել է: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Դատավոր Հայարփի Զարգարյանը որոշման մեջ ներկայացրել է վերադարձման պատճառները՝ նշելով, որ հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռoրյա ժամկետում կրկին դատարան ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված կհամարեն uկզբնական ներկայացնելու oրը:

 «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է, մեղադրվում է ապացույցներ կեղծելու մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին