Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ. Բելառուսի նախագահի խոսնակ

08 Դեկտեմբեր, 2018 10:36
ՀԱՊԿ  գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ. Բելառուսի նախագահի  խոսնակ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի նախագահի խոսնակ Նատալյա Էսմոնտը։ Հաղորդում է Ռիա Նովստի գործակալությունը։ 

Հինգշաբթի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել էր, թե կողմերին հաջողվել է պայմանավորվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի շուրջ և որ գլխավոր քարտուղար ղեկավարումը կարող է ստանձնել Բելառուսի ներկայացուցիչը, սակայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի երեկ հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ։ 

«ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել էր Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել էր Պեսկովը:

 

Բելառուսի նախագահի խոսնակը հայտարարել է, թե  նաև նշել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այս թեմայի քննարկումը բավականին բուռն է եղել, և ղեկավարաներն այնքան են բորբոքվել, որ  վերջում «բոլորը բոլորի առաջ ստիպված են եղել ներողություն խնդրել»:


Թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա՝ ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե՞ ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն։  Լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից»:


Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը:

 

Լրահոս

Դիտել ավելին