Կարևոր իրադարձություններ

Գաղտնի և բացահայտ օլիգարխիկ շրջանակի հետ «Լուսավոր Հայաստանի» կապը հայտնի է. «Սասնա ծռեր»

07 Դեկտեմբեր, 2018 19:23
Գաղտնի և բացահայտ օլիգարխիկ շրջանակի հետ «Լուսավոր Հայաստանի» կապը հայտնի է. «Սասնա ծռեր»

«Մենք տեսանք, թե ինչպես այդ ուժը փողոցում թողնելով Նիկոլ Փաշինյանին, դավաճանելով կոալիցիոն գործընկերոջը՝ հայտնվեց խորհրդարանում եւ սկսեց խրատ կարդալ»,- այս մասին այսօր ասել է «Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ խոսքը գնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին։

Վարուժան Ավետիսյանը ընտրությանը մասնակցող ուժերին բաժանում է երեք խմբի՝ ԼՀ–ին տեղավորելով «նախկինից ժառանգած տատանվող ուժեր»–ի խմբի մեջ.

«Մենք ունենք 3 խումբ ուժ, որոնք մասնակցում են ընտրությանը. առաջինը՝ Մարտի 1–ի կոալիցիան է, հասկանալի է, որ իրավունքի տեսակետից մեր ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ միանշանակ է։ Նրանք նախ պետք է հայկական նյուրենբերգով անցնեն եւ եթե կանցնեն, դրանից հետո կարող են մասնակցել ընտրական գործընթացներին։ Նախկինից ժառանգած տանատվող ուժեր, որոնցից մեկը, ցավոք,  պետք է արձանագրել հետզհետե ավելի է երեւարվում, եւ ըստ մամուլում հրապարակվող, մեզ հայտնի դարձող լուրերի՝ փաստորեն խոսվում է այդ ուժի գաղտնի եւ բացահայատ օլիգարխիկ շրջանակի հետ կապերի մասին. խոսքը «Լուսավոր Հայաստան»–ի մասին է»։

Ըստ Ավետիսյանի՝ ստեղծվել է մտահոգիչ վիճակ է. «Մեր պատկերացմամբ մոտ 2 տարի հետո կունենանք նոր Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, մեր քաղաքական դաշտը կբարեփոխվի։ Առայժմ այսպիսին են անցումային վիճակի բարդույթները»,–եզրափակեց Ավետիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին