Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն և ոստիկանությունը Արարատ Միրզոյանին պետք է հրավիրեն հարցաքննության․ Աշոտյան

06 Դեկտեմբեր, 2018 14:48
ԱԱԾ-ն և ոստիկանությունը Արարատ Միրզոյանին պետք է հրավիրեն հարցաքննության․ Աշոտյան

ԱԱԾ-ն և ոստիկանությունը Արարատ Միրզոյանին պետք է հրավիրեն հարցաքննության՝ հասկանալու՝ այդ ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, որ չի բացահայտում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե «ՀՀԿ-ն հանցագործների բանդա է»: 

Նրա խոսքով՝ որ Արարատ Միրզոյանը կոծկում է հանցագործությունների մասին ինֆորմացիան:

«Կարծում եմ՝ այն հետևողական ջանասիրությունը, որով ԱԱԾ-ն և ոստիկանությունն ընկել են մեր հայտարարությունների ուսումնասիրման հետևից, հիմա արագ պետք է համապատասխան ծառայությունները գնան և Արարատ Միրզոյանին հրավիրեն հարցաքննության հասկանալու համար՝ այդ ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, որ չի բացահայտում և սպասում է մեր դատական գործին: Սա իմանալ չհայտնելու հոդված է»,- ասաց նա:


 



 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին