Կարևոր իրադարձություններ

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ

04 Դեկտեմբեր, 2018 12:40
Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ

Ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին