Կարևոր իրադարձություններ

«Եթե դերասանները մերժեն իմ առաջարկը, ապա ես կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես»

04 Դեկտեմբեր, 2018 11:19
Հեղինակ՝ Սուրեն Շահվերդյան
«Եթե դերասանները մերժեն իմ առաջարկը, ապա ես կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես»

Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրագրողների հարցերին՝   ի՞նչ կանի, եթե թատրոնի դերասանները չընդունեն միասին աշխատելու առաջարկը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Բարի լույս սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, բարի լույս սիրելի թատերասեր հասարակություն

Երեկվանից լրագրողները ինձ հետևյալ հարցն են տալիս. 

Եթե Համազգայինի դերասանները չընդունեն միասին աշխատելու ձեր առաջարկը, դուք ի՞նչ կանեք, կսկսեք հերթով հեռացնե՞լ նրանց աշխատանքից։

Իմ պատասխանը հետևյալն է. եթե դերասանները, կմերժեն իմ առաջարկը` «ՔԱՅԼ ԱՆԵԼ ՄԻԱՍԻՆ» և ծանրակշիռ հիմնավորում կտան իրենց դիրքորոշմանը` ապացուցելով, որ սա պաշտոնի կռիվ չէ, և բոլորը չեն համախմբվել, որպեսզի իրենց թեկնածուն լինի տնից և ինչպես ուզեն, այնպես էլ շարժվեն, եթե նրանց այդ ցանկությունը ինքնանպատակ չէ, այլ նրանց քայլերը ավելի կառուցողական են, քան իմ առաջարկած քայլերը, ապա ես… կգրկեմ բոլորին մեկ առ մեկ, կասեմ, որ սիրում եմ նրանց, հաջողություն կմաղթեմ իրենց գործում և կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես, որպես Համազգայինի բարեկամ, ընկեր և միշտ լավը կամեցող»։

 

Լրահոս

Դիտել ավելին