Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Արամ Հարությունյանի բախտը բերեց՝ քվորում չի լինի. «Հրապարակ»

04 Դեկտեմբեր, 2018 08:27
Արամ Հարությունյանի բախտը բերեց՝ քվորում չի լինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան, օրակարգում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Նրան մեղադրանք է առաջադրվել 14 մլն դոլար կաշառք վերցնելու համար: Սա այն «դարի հանցագործությունն» է, որի մասին մոտ մեկ ամիս առաջ՝ իր «չընտրության» օրը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Սակայն չի բացառվում, որ նստաշրջանը տեղի չունենա, եւ Հարությունյանի ձերբակալության հարցը մի քանի շաբաթ առկախվի, քանի որ վերջին նիստերին, որպես կանոն, քվորում չի ապահովվում։

ԱԺ խմբակցությունները դեռեւս անցած քառօրյային դիմել էին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ քարոզարշավով պայմանավորված՝ իրենց բացակայությունները հարգելի համարվեն: ԱԺ աշխատակազմից մեզ հայտնեցին, որ պատգամավորների առաջարկը Բաբլոյանը բավարարել է: Սա նշանակում է, որ պատգամավորները եւ հատկապես ՀՀԿ-ականները այսօր չեն ներկայանա նիստին, որոշ ԲՀԿ-ականներ երեկ ֆեյսբուքյան իրենց էջերում շտապեցին ներկայացնել այսօրվա նախընտրական հանդիպումների գրաֆիկը, որոնց մեջ ԱԺ ներկայանալը պլանավորված չէ։ Ազգային ժողովի խորհրդի երեկվա նիստը նույնպես չի կայացել՝ քվորումի բացակայության պատճառով:

Մեր տեղեկություններով՝ խորհրդի նիստին ներկայացել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը եւ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Մինչդեռ խորհրդի նիստին ի պաշտոնե պետք է մասնակցի ԱԺ ղեկավարությունը՝ խոսնակ, փոխխոսնակներ, խմբակցության ղեկավարներ եւ մշտական հանձնաժողովների նախագահներ։ ՔՊ անդամ Հովիկ Աղազարյանը մեզ հայտնեց, որ «ՔՊ-ականները ներկայանալու են ԱԺ նիստին եւ գրանցվեն այդ հարցի քննարկմանը»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին