Կարևոր իրադարձություններ

Չպետք է թույլ տալ, որ կաթոլիկ հոգեւորականության կազմում համասեռամոլներ լինեն․ Հռոմի պապ

03 Դեկտեմբեր, 2018 23:26
Չպետք է թույլ տալ, որ կաթոլիկ հոգեւորականության կազմում համասեռամոլներ լինեն․ Հռոմի պապ

Չպետք է թույլ տալ, որ կաթոլիկ հոգեւորականության կազմում համասեռամոլներ լինեն եւ լավ կլիներ, որ գեյ հոգեւորականները լքեին եկեղեցին, ոչ թե երկակի կյանք վարեին։ Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր «Կամարտահայտության ուժը» գրքում։

Գիրքը կթողարկվի այս շաբաթ եւ հասանլի կլինի մի քանի լեզուներով, իսկ իտալերենով նախնական տարբերակը տրամադրվել է Reuters-ին։ 

Պապը մտահոգիչ է համարում համասեռամոլությունը եկեղեցում։ Կաթոլիկ եկեղեցում հոգեւորականները, միանձնուհինները կուսակրոնության երդում են տալիս։ Եկեղեցին համասեռամոլության միտումները ինքնին մեղք չի համարում, բայց մեղք է համարում համասեռամոլների միջեւ սեռական ակտը։

Նա համասեռամոլներին, որոնք արդեն իսկ հոգեւորական կամ միանձնուհի են, կոչ է արել հետեւել կուսակրոնության երդմանը սկանդալներից խուսափելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին