Կարևոր իրադարձություններ

Այս ընտրություններով ՀՀԿ-ն պետք է վերջնականորեն նետվի պատմության աղբանոցը․ Փաշինյան

03 Դեկտեմբեր, 2018 15:57
Այս ընտրություններով ՀՀԿ-ն պետք է վերջնականորեն նետվի պատմության աղբանոցը․ Փաշինյան

Այս ընտրություններով ՀՀԿ-ն պետք է վերջնականորեն նետվի պատմության աղբանոցը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Մասիս քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

«Որոշ բայղուշներ անընդհատ գուժում են, թե հեսա մարդիկ հիասթափվեցին հեղափոխությունից, հուսահատվեցին, ՀՀ քաղաքացին ջարդուփշուր է արել իրեն երկար տարիներ հուսալքության եզրին հասցրած կոռումպացված հանրապետական թալանչիների իշխանությունը, և այս ընտրություններով այդ խումբը պետք է վերջնականորեն նետվի պատմության աղբանոցը»,- ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ որոշ հին դեմքեր հայտարարում են, որ իրենք դեռ Մասիսում ուժեղ են:

«Այս ընտրություններում դուք պետք է ապացուցեք, որ «Հանրապետականը» Հայաստանի ոչ մի անկյունում չունի տեղ և ապաստան»,- հավելեց Փաշինյանը։



 

 

Լրահոս

Դիտել ավելին