Կարևոր իրադարձություններ

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններում սատարում է «Սասնա ծռերին»

03 Դեկտեմբեր, 2018 12:19
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններում սատարում է «Սասնա ծռերին»

Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է.

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական վերջին խմորումները,

մտահոգ լինելով քաղաքական դաշտում հայտնված ու եղանակ ստեղծող մարգինալ տարրերի ամրապնդվելու արատավոր երևույթն, ինչպես նաև գործող իշխանության, ընտրական օրենսդրության փոփոխություններից հետո միայն կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու այդ խոստմանը հետամուտ չլինելու հանգամանքը,

համարելով, որ նշանակված ըտրագրավի անհեթեթ մեծությամբ ու ռեյտինգային ընտրակարգով հնարավոր չէ ընտրություն, այլ միայն քվեարկություն, և այս իմաստով արտահերթ նշանակված «ընտրություններին» մասնակցող քաղաքական ուժերից միայն մեկի դիրքորոշումն է համահունչ Ժողովրդավարական ուղի կուսակցության դիրքորոշմանն առ այն, որ ձևավորվող օրենսդիր մարմինը լինելու է ժամանակավոր՝ անցումային, հետևաբար նշված «ընտրություններում» հայտնում է իր աջակցությունն ու օժանդակությունն իրական հեղափոխական Սասնա Ծռերին և կոչ է անում ԺՈՒԿ անդամներին և համակիրներին, վերը նշված իմաստով ու սկզբունքայնությամբ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ «ընտրություններում» քվեարկել, մասնակից քաղաքական ուժերից, միակ ազնիվ՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության օգտին, ի դեմս պատվավոր ներկայացուցիչ, հերոս՝ Ժիրայր Սեֆիլյանի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին