Կարևոր իրադարձություններ

«Հենց հիմա կարող եմ այնպիսի բան ասել, որ վարչապետից սկսած՝ Հանրապետականներով պատասխանեն միայն իմ ասածին». Արամ Սարգսյան

01 Դեկտեմբեր, 2018 19:32
«Հենց հիմա կարող եմ այնպիսի բան ասել, որ վարչապետից սկսած՝ Հանրապետականներով պատասխանեն միայն իմ ասածին». Արամ Սարգսյան

 «Այսօր ԱԺ ընտրությունների արդյունքների մասին կարող է անհոգ լինել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մնացած բոլորը խնդիրներ ունեն, և ովքեր մեծամտանում են այդ խնդիրների առումով, իրենք կարող է արդյունքներ չունենան»,- այսօր հայտնել է «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։

«Մենք չենք մեծամտանում, մենք աշխատել ենք, աշխատում ենք, այս օրերին էլ պինդ աշխատելու ենք, որ արդյունքներ գրանցենք»։

Ըստ նրա՝ սևերի ու սպիտակների ով լինելը կերևա ընտրությունների օրը։ Նա դեմ է ժողովրդի առաջ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելուն, թեև, նշեց, ինքն էլ է դրանց տիրապետում.

«Հենց հիմա կարող եմ այնպիսի բան ասել, որ վարչապետից սկսած՝ Հանրապետակալններով պատասխանեն միայն իմ ասածին։ Բայց ես դա չեմ անում, որովհետև սիրում եմ իմ ժողովրդին ու նրա վրա տեխնոլոգիա չեմ կիրառում։ Ես համարում եմ, որ իմ ժողովուրդը սև ու սպիտակ չի, որ որևէ մեկին պատերին կամ ասֆալտին լղոզել պետք չի, որ Ղարաբաղի իշխանությունների հետ բարեկամական հարաբերություններ պահել է պետք, որ միասին լինել է պետք, եթե ուզում ենք միասին խնդիր լուծենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին