Կարևոր իրադարձություններ

«Եթե նախկին ռեժիմի ներկայացուցիչները գողոնը վերադարձնեն, մենք նրանց կներենք». Գարեգին Չուգասզյան

01 Դեկտեմբեր, 2018 18:20
«Եթե նախկին ռեժիմի ներկայացուցիչները գողոնը վերադարձնեն, մենք նրանց կներենք». Գարեգին Չուգասզյան

«Սոցիալական արդարության հասնելու հարցում շատ կարևոր է նախկին ռեժիմի ներկայացուցիչների պատասխանատվության ենթարկելը»,- Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ այսօր նշել են «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները՝ ընդգծելով, որ կուսակցության նախընտրական ծրագում ներառված հիմնական կետերից ամենակարևորը սոցիալական արդարության հարցն է։

Կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը Եղվարդում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ սոցիալական արդարության հասնելու հարցում շատ կարևոր է նախկին ռեժիմի ներկայացուցիչների պատասխանատվության ենթարկելը։

Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից արտահանվել է 10 մլրդ դոլար, և դա եղել է այն սերմացուն, որը չի դրվել հողի մեջ։

«Ներդրողներին Հայաստան բերելուց առաջ նախ պետք է վերադարձնենք այդ գողոնը, սա հիմնական հարցերից մեկն է։ Եթե նախկին ռեժիմի ներկայացուցիչները գողոնը վերադարձնեն, մենք նրանց կներենք, սա հիմք կդառնա մեր տնտեսության զարգացմանը»,- նշել է Չուգասզյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին