Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել Ռուսաստանի դաշնության դեսպանատան դիմաց

21 Նոյեմբեր, 2018 12:00
Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել Ռուսաստանի դաշնության դեսպանատան դիմաց

 Երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանոմ տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ՝ 81-ամյա Նարիման Մուրադխանյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ ցանկացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել։

Սկզբնաղբյուրը Shamshyan.com   

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին