Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հեղափոխությունից հետո 37 000 նոր աշխատատեղ է ստեղծվել․ Փաշինյան

20 Նոյեմբեր, 2018 12:34
Հայաստանում հեղափոխությունից հետո 37 000 նոր աշխատատեղ է ստեղծվել․ Փաշինյան

«Հայաստանում հեղափոխությունից հետո 37 000 նոր աշխատատեղ է ստեղծվել»։

Այսօր՝ նոյեմբերի 20 –ին , մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, 37 000 աշխատատեղ ստեղծվել է, ոչ թե 0-ից, այլ ստվերային դաշտից բերվել է օրինական դաշտ։Վարչապետի պտմամբ հեղափոխությունից հետո մարդիկ որոշեցին դուրս գալ ստվերից և աշխատել բացահայտ։

«Պատկերացնու՞մ եք, սա ինչ թիվ է, շուրջ 37 000 աշխատատեղ , իհարկե այս թվի 90 տոկոսը նախկինում գործող աշխատատեղերն են, որ հիմա ստվերից դուրս են բերվել, իսկ 10 տոկոս աշխատատեղ բացվել է հեղափոխությունից հետո»։

Մամուլի ասուլիսի ժամանակ, ադրադառնալով աշխատատեղերի խնդրին, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին