Կարևոր իրադարձություններ

Մենք չենք ասում՝ ինչի՞ բա էն մյուսները չեն աշխատում. Փաշինյան

19 Նոյեմբեր, 2018 14:49
Մենք չենք ասում՝ ինչի՞ բա էն մյուսները չեն աշխատում. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք չեն ասում, թե ինչու է մասնավոր հատվածում միայն 350 հազար մարդ աշխատում, որովհետեւ գիտեն, որ նախկինում հնարավորություններ չեն եղել, մոնոպոլիաներ են եղել։ Այս մասին նա ասաց այսօր՝ նոյեմբերի 19-ին, Գավառում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք չենք ասում՝ ինչի՞ բա էն մյուսները չեն աշխատում, որովհետեւ գիտենք, որ հնարավորություններ չեն եղել, մոնոպոլիաներ են եղել»,–նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իր արած հայտարարությանը, թե 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու, իսկ շատ մարդիկ իրենց կովը ծախում են, հեռուստացույցը ծառում են, որ նպաստ ստանան:

 Նրա խոսքով՝ իրենց նպատակն է, որ աշխատող մարդկանց թիվն ավելանա. «Մեր երկրում ստացվում է, որ 350 հազար մարդ աշխատում է եւ այս 350 հազար մարդու վճարած հարկերից մենք հոգում ենք անվտանգության խնդիրը, մեր բանակի խնդիրները, մեր ճանապարհների խնդիրները, մեր ենթակառուցվածների խնդիրները, բյուջետային հիմնարկների աշխատողների խնդիրները։ Մեր քաղաքականության ամբողջ իմաստն այն է, որ մենք քաջալերենք ոչ թե 350 հազար մարդ այսպիսի առաջնային հարկ վճարող լինի, այլ 750 հազար, մեկ միլիոն։

Մենք չենք ասում՝ ինչի՞ բա էն մյուսները չեն աշխատում: Էլի ես ասում եմ, որ նախորդ կառավարությունը վարել է աղքատությունը խրախուսելու քաղաքականություն, որովհետեւ այդ միջավայրում ավելի հեշտ է եղել մարդկանց սպառնալ, թե գործից կհանեն, ընտրակաշառք բաժանել։ Մենք ուզում ենք այս իրավիճակը փոխել, ուզում ենք հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կարողանան վաստակել»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին