Կարևոր իրադարձություններ

Բերդավան գյուղում երկրորդ օրն է բողոքի ցույց է.փակել են միջպետական ճանապարհը

18 Նոյեմբեր, 2018 11:29
Բերդավան գյուղում  երկրորդ օրն է  բողոքի ցույց է.փակել են միջպետական ճանապարհը

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիա են անցկացնում. նրանք ցանկանում են կրկին միջպետական ճանապարհ փակել. նրանք պահանջում են իրենց հարցին լուծում տալ՝ հայրենիք վերադարձնել գերեվարվածին։

Գերեվարվածի հարազատների հետ հանդիպում է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։

Բնակիչները մարզպետից պահանջում են հստակ քայլեր ձեռնարկել՝ իրենց խնդրին լուծում տալու համար, սակայն Ղալումյանը պատասխանեց, որ սա խնդիր է Ադրբեջանի հետ, որի լուծումը այդքան էլ տեսանելի չէ։

Գերեվարվածի հարազատները պահանջում են արագացնել գերիների փոխանակման գործողությունը՝ Կարեն Ղազարյանին օր առաջ տուն վերադարձնելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին