Կարևոր իրադարձություններ

Ողջամիտ մտահոգությունը որպես մանիպուլիացիա մեկնաբանելը և ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնելը կպաշտպանե՞ն նրանց բնակարանները. Ա. Հովհաննիսյանը՝ ոստիկանությանը

17 Նոյեմբեր, 2018 23:50
Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան
Ողջամիտ մտահոգությունը որպես մանիպուլիացիա մեկնաբանելը և ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնելը կպաշտպանե՞ն նրանց բնակարանները. Ա. Հովհաննիսյանը՝ ոստիկանությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ոստիկանության տարածած պարզաբանմանը՝ իր բարձրաձայնած մտահոգությունների առնչությամբ:

Գրառումը՝ ստորև.

«Երեկ գրառում էի կատարել, որով հայտնել էի իմ անհանգստությունը հանցագործությունների աճի առումով: Ներկայացրել էի այս տարվա առաջին 8 ամսվա տվյալները` համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Քանի որ եղան անձինք, ովքեր փորձեցին պարզ վիճակագրության մեջ մանիպուլյացիա տեսնել, ապա ներկայացնեմ որոշ մանրամասներ: 

Եվ, այսպես, 2018 թվականի հունվար-օգոստոսին հանցագործությունների ընդհանուր թիվը 14205 է, իսկ 2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 12484:

Այս թվերի մեջ հատկապես աճել են`

1)միջին ծանրության հանցագործությունները`
2018 թվականին` 4943 
2017թվականին` 3859

2) ծանր հանցագործությունները` 
2018 թվականին` 2222
2017թվականին`1606

3) ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը` այդ թվում՝ մահվան ելքով
2018 թվականին` 781 
2017թվականին` 493

4) անձնական գույքի հափշտակությունները ` 
2018 թվականին` 5169 
2017թվականին` 4576
որից` բնակարանային գողություններ` 
2018 թվականին` 782 
2017թվականին` 505

5) Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ 
2018 թվականին` 2099
2017թվականին` 1740

Եթե 5-րդ կետի արդյունքները պայմանավորված են կոռուպցիայի դեմ հռչակված պայքարով և կազմում են այդ պահի դրությամբ աճած 1721 հանցագործություններից 359-ը, ապա մյուս հանցագործությունների աճը ինչո՞վ է բացատրվում։ Հիմա հանրությունը պետք է անհանգստանա բնակարանային գողությունների թվով, թե՞ ոչ։ Արդյոք ողջամիտ մտահոգությունը որպես մանիպուլիացիա մեկնաբանելը եւ ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնելը, իրավապահ մարմիններին էլ <<պաշտպանելը>> կպաշտպանե՞ն նրանց բնակարանները, երբ նրանք առավոտյան գնան աշխատանքի։ Ի՞նչ է պատճառը, որ տեսախցիկները վերացնելու սին խոստումներից հետո էլ ճանապարհային հանցագործությունները այսքան աճ են գրանցում։

Հ.Գ. Արդեն սեպտեմբերի ամսվա դրությամբ օրինակ` բնակարանային գողությունների թիվը կազմում է 899

 

Լրահոս

Դիտել ավելին